«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Արա Այվազյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ «100 տարի» երգի հիման վրա

Արա Այվազյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ «100 տարի» երգի հիման վրա
06.04.2022 | 07:34

Հայ հանդիսատեսին հատկապես ազգագրական երգերի կատարմամբ հայտնի դարձած երգիչ Արա Այվազյանն այս անգամ ներկայացրել է աշուղ Ջիվանու «100 տարի» երգի հիման վրա նոր տեսահոլովակ։

Երգչի խոսքով` իր պապիկի սիրած երգն է եղել, Արան տարիներ շարունակ երգել է, ցանկություն է ունեցել պապիկի հիշատակին նվիրել այս երգը և տեսահոլովակը, հիմա ներկայացնում է հանրությանը։ «Շատ տարիներ այս երգը շատ սիրում և երգում եմ, այն նաև ընկերության հիմն է դարձել մեզ համար: Այս երգը խրատական է, միտումը` բարին ու լավը տարածելը»,-նշում է Արա Այվազյանը։ «100 տարի» երգի գործիքավորողն է Սասուն Ղազարյանը, նվագակցել է շվի և պկու ժող. գործիքներով Արթուր Պետրոսյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Սարո Դավթյանը (Saro - Davo Production-ը)։

Դիտվել է՝ 8659

Մեկնաբանություններ